Թուրքական պետությունների Խորհրդարանական Վեհաժողովի ստեղծումը չի նշանակում Թուրան պետության ստեղծում

PanARMENIAN.Net - «Հայերը չափազանց մտահոգված են Թուրքական պետությունների Խորհրդարանական Վեհաժողովի ստեղծման շուրջ բանակցություններով: Հայկական ԶԼՄ-ները գրում են Թուրան պետություն ստեղծելու թուրքական ժողովրդների մտադրության մասին, որն ուղղված կլինի Հայաստանի շահերի դեմ»,-հայտարարել է թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի նախագահ Նիզամի Ջաֆարովը: Նրա խոսքերով, Թուրքական պետությունների Խորհրդարանական Վեհաժողովի ստեղծումը չի նշանակում Թուրան պետության ստեղծում: «Նման վեհաժողովի ստեղծումը կարեւոր է աշխարհում ներդաշնակության պահպանման համար եւ չի հակասում միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին: Մյուս կողմից, հայազգի ներկայացուցիչները մոլորակի վրա շատ ավելի քիչ են քան թուրքերը: Աշխարհում բնակվում են շուրջ 100 միլիոն թուրք եւ 10 միլիոն հայ: Չնայած դրան մենք կքննարկենք «հայկական հարցը» Թուրքական պետությունների Խորհրդարանական Վեհաժողովի ստեղծումից հետո»,-ասել է նա:



Ըստ Ն.Ջաֆարովի, այդ կազմակերպության ստեղծման նպատակով արդեն խորհրդակցություններ են անցկացվում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Առաջիկայում այդ գործընթացին կմիանան նաեւ այլ երկրներ, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---