Բաքուն մտադիր է շտկումներ կատարել ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված իր քաղաքականության մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստիպում է Բաքվին շտկումներ կատարել ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված իր քաղաքականության մեջ»: «Մենք պահպանում ենք հավատարմությունը խաղաղ բանակցություններին, սակայն, դրանք, ավաղ, մինչ այժմ արդյունք չեն տվել: Նման պայմաններում մենք, իհարկե, պետք է շտկումներ կատարենք մեր քաղաքականության մեջ»,-հայտարարել է Ի.Ալիեւը: Հանդես գալով Ազգային անվտանգության նախարարության ակադեմիայում Հ.Ալիեւի անվան թանգարանի եւ հուշարձանի բացման, մարտական դրոշի հանձնման արարողության ժամանակ` Ի.Ալիեւը նշել է, որ «Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում մնում է անփոփոխ` երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Ընդ որում նա ավելացրել է, որ խաղաղ բանակցությունների ներուժը դեռեւս չի սպառվել: «Հայաստանը պետք է գիտենա, որ մենք ցանկացած պահի կարող ենք լուծել հարցը ռազմական ճանապարհով»,-ասել է Իլհամ Ալիեւը: Նա նշել է, որ Ադրբեջանը ամեն տարի ավելացնում է պետական բյուջեի ծախսերը պաշտպանության ոլորտի համար, եւ դա կշարունակվի նաեւ ապագայում: «Դա երկրի ինքնիշխան իրավունքն է` ավելացնել պաշտպանությանը հատկացվող ծախսերը: Դա բնական գործընթաց է մի երկրում, որտեղ խախտված է ինքնիշխանությունը եւ որը գտնվում է ռազմական հակամարտության վիճակում»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---