Ռուսաստանը կարող է վերանայել իր դիրքորոշումը չճանաչված հանրապետությունների հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է վերանայել իր դիրքորոշումը հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների հարցում: Այդ մասին Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքականություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ Հանրային պալատի Միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը: Ըստ նրա, Ռուսաստանը մինչ այժմ հավատարիմ էր Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականության սկզբունքին: «Սակայն միեւնույն ժամանակ Ռուսաստանը կառուցում է իր քաղաքականությունը երկու սկզբունքների հիման վրա` դա ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության սկզբունքն է եւ այդ հանրապետություններում բնակվող ռուսների կամ Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանության սկզբունքը»,-ընդգծել է նա: Ըստ Նիկոնովի, գոյություն ունի ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման սպառնալիք եւ Ռուսաստանը չի կարող եւ չի թողնի իր հայրենակիցներին ճակատագրի քմահաճույքին:



«Ռուսաստանը կողմ է տարածքային ամբողջականության սկզբունքին, սակայն եթե սպառնալիքը ազգային փոքրամասնությունների հանդեպ ավելանա, Մոսկվան կարող է վերանայել իր դիրքորոշումը, հատկապես եթե չճանաչված հանրապետությունների կարգավիճակի հարցը հարցականի տակ դրվի Կոսովոյի կարգավիճակի վերանայման կապակցությամբ»,-ընդգծել է Վ.Նիկոնովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---