Է.Մամեդյարով. Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ բանակցություններում անփոփոխ կմնա27 մարտի 2006 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին: «Բանակցությունների գործընթացը պետք է շարունակվի եւ մեր ԱԳՆ-ն պատրաստ է շարունակել երկխոսությունը»,-ասել է նա: Ըստ նրա, Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ բանակցություններում անփոփոխ կմնա: «Մենք խոսել ենք եւ խոում ենք գրավյալ տարածքները ազատելու, երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, փախստականներին եւ բռնի տեղահանվածներին բնակության վայրերը վերադարձնելու անհրաժեշտության մասին»,-ասել է Մամեդյարովը: Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների եւ «Ադրբեջանի Սահմանադրության պահանջների» հիման վրա: Միեւնույն ժամանակ, Մամեդյարովը հայտարարել է, որ «եթե երկխոսությունը արդյունք չտա, անկասկած, մենք կունենանք այլ հնարավարություններ հակամարտությունը կարգավորելու համար», հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |