Կանադաբնակ ադրբեջանցիները ցույց են կազմակերպել Օտտավայում Հայաստանի դեսպանատան առջեւ

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին շուրջ 60-70 կանադաբնակ ադրբեջանցիներ հանրահավաք են կազմակերպել Օտտավայում Հայաստանի դեսպանատան առջեւ: Ինչպես հայտարարել է Կանադայում ՀՀ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը, ցուցարարները պարզել են «Խոջալուի սպանդը» եւ հայկական «հարձակողական» քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ: Ցուցարարները ոստիկանության միջոցով դեսպանատան աշխատակիցներին են փոխանցել ցույցի նպատակը բացատրող մի նամակ: ՀՀ ժամանակավոր հավատարմատարն, իր հերթին, ոստիկանության միջոցով ցուցարարներին է փոխանցել Արցախի իսկական պատմությունը ներկայացնող մի թղթածրար, որն ընդգրկում էր նաեւ տեղեկություններ Խոջալուի իրական իրադարձությունների վերաբերյալ եւ ՄԱԿ-ի շրջանակներում վերջերս տարածված` ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը Խոջալուի մասին, հաղորդում է Կանադայի «Հորիզոն» հայկական թերթը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---