Հայաստանը պատրաստ է ընդունել Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականին, ապահովել խաղի անվտանգությունը, ինչպես նաեւ մարզիկների եւ երկրպագուների անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՈԻԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս Քրիստեր Օլսոնի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով վարչապետին նման մոտեցման համար` Լարս Օլսոնն ընդգծել է, որ ՈԻԵՖԱ-ն անվտանգության նմանատիպ երաշխիքներ է ակնկալում նաեւ ադրբեջանական կողմից: Հիշեցնենք, որ Եվրո-2008 ընտրական շրջանի վիճակահանության արդյունքում, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները հայտնվել են նույն ընտրական խմբում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---