Մյունխենի Հայկական հարցերի հաստատությունը հիմնել է իր կայքէջը 5 ապրիլի 2006 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բավարիա նահանգի Մյունխեն քաղաքում դեռեւս 1977 թվականին ստեղծված Հայկական հարցերի հաստատությունը հիմնել է իր կայքէջը` www.haydat-institut.org: Հաստատությունը զբաղվում է Հայ Դատի քարոզչությամբ, Թուրքիայում հայերի իրավունքների պաշտպանությամբ եւ սփյուռքահայության սոցիալական, կրթական, մշակութային ու կրոնական խնդիրների լուծմամբ: Հայկական հարցերի հաստատության հիմնադրման ու ծավալած գործունեության մեջ անգնահատելի դեր է ունեցել դոկտոր Էդուարդ Հովհաննիսյանը, ով հիմնադրման օրվանից մինչեւ իր մահը` 2004-ին եղել է հաստատության տնօրենը: Որպես նշան գնահատանքի եւ երախտագիտության` նրա մահից հետո հաստատությունը կոչվում է հիմնադրի` Էդուարդ Հովհաննիսյանի անունով, հաղորդում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |