Եվրահանձնաժողովը մեղադրում է Անկարային անփութության համար

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է սառեցնել ֆինանսական համագործակցությունը Թուրքիայի հետ, որի արդյունքում Անկարան կարող է զրկվել 1 մլրդ եվրոյից: Բրյուսելում դժգոհ են այն բանից, որ Թուրքիան 2002 թվականից ի վեր չի ձեռնարկել նրանից ակնկալվող քայլեր ԵՄ հետ ֆինանսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է CNN-Turk-ը: Եվրահանձնաժողովը մեղադրում է Անկարային անփութության համար: Եթե Թուրքիան չարդարացնի հանձնաժողովի ակնկալիքները, նա կզրկվի մեկ միլիարդ եվրոյից, եւ բանակցությունները Եվրամիության հետ ինտեգրման մի շարք հարցերի շուրջ չեն մեկնարկի: Նույնանման պատճառով Թուրքիան 2003 թվականին արդեն զրկվեց 24 մլն եվրոյից: Ինչպես ակնկալվում է, իր որոշումը Թուրքիայի հետ ֆինանսական համագործակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովը կհրապարակի ապրիլի 26-ին Անկարայում: Այդ օրը տեղի կունենա ԵՄ-Թուրքիա վերահսկիչ հանձնաժողովի համատեղ նիստը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---