ԵԽ-ն Ղարաբաղի հարցով բանակցություններում չի ձգտում դառնալ լիարժեք միջնորդ11 ապրիլի 2006 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնախմբի ղեկավար Լորդ Ռասսել Ջոնսթոնը հայտարարել է, որ հակամարտության տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման մասին մտածում է «մեծագույն անբավականությամբ»: Լորդ Ռասսել Ջոնսթոնը նշեց, որ «ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնախմբի ստեղծումը չի նշանակում, որ մենք ձգտում ենք լիարժեք միջնորդ դառնալ բանակցություններում»: «ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է այդ հարցով արդեն 10 տարի եւ ես չեմ կարծում, որ Եվրոպայի Խորհուրդը կարող է փոխարինել նրան: Մեր նպատակն է ամեն կերպ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- նշել է ԵԽԽՎ հանձնախմբի ղեկավարը:Լորդ Ռասսել Ջոնսթոնը չբացառեց ժամանակավոր հանձնախմբի` Հայաստան եւ Ադրբեջան այցի , ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հանդիպումների հնարավորությունը այս տարի: «Մենք նաեւ դիտարկում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպման կազմակերպման հնարավորությունը, սակայն կոնկրետ պայմանավորվածությունների մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է Լորդ Ռասսել Ջոնսթոնը, հաղորդում է Մեդիամաքսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով |