Ստեփանակերտում կանցկացվեն խորհրդարանական լսումներ ղարաբաղյան համակարտության շուրջ

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովում նախատեսվում են «Ղարաբաղյան խնդիր. կարգավորման հեռանկարները» թեմայով լսումներ: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ ԱԺ արտաքին կապերի գծով մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքերով, խորհրդարանական լսումների անցկացումը թելադրված է նրանով, որ վերջերս ակտիվացել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջազգային միջնորդները: Աթանեսյանը նշել է, որ ստեղծված պայմաններում ԼՂՀ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց հստակ դիրքորոշումը ներկայացնեն խնդրի լուծման վերաբերյալ: Մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ ԱԺ արտաքին կապերի մշատկան հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին, Հայաստանի մի շարք քաղաքագետների եւ փորձագետների, հաղորդում է «Դե-Ֆակտո» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---