Այսօր Հունգարիայի դատարանը կհրապարակի Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը13 ապրիլի 2006 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բուդապեշտի դատարանը կհրապարակի ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը, որը մեղադրվում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Մարտի 4-ին կայացած վերջին դատական նիստի ժամանակ հունգարացի դատախազը Ռամիլ Սաֆարովի համար պահանջեց ցմահ բանտարկություն, ընդ որում առաջին 30 տարին առանց համաներման իրավունքի: Դատախազը հայտարարեց, որ սպանությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ եւ սպառնալիք է Հունգարիայի ազգային անվտանգությանը: Նա նաեւ ընդգծեց, որ հանցագործության պահին Ռ.Սաֆարովը մեղսունակ է եղել: Իր հերթին հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբան Գաբրիելա Կասպարը հավելել է, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետք է որակել որպես ցեղասպանություն, քանի որ կատարվել է ազգային հողի վրա:Հիշեցնենք, որ որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |