Ադրբեջանի ԱԳՆ. Վ. Օսկանյանի եւ Է. Մամեդյարովի հանդիպումը Մոսկվայում չի ծրագրվում

PanARMENIAN.Net - Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման վերաբրեյալ ոչ մի առաջարկ դեռ չի ստացվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության ղեկավար Թահիր Թաղիզադեն: Նա հայտնել է, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ապրիլի 21-ին մեկնելու է Մոսկվա ԱՊՀ երկրների արտգործնախարարաների խորհրդի(ԱԳՆԽ) հերթական նիստին մասնակցելու համար: Նրա խոսքերով, ապրիլի 18-ի տվյալներով, Է. Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպման հարցով որեւէ կազմակերպչական աշխատանքեր չեն տարվել, ինչը կարող է նշանակել, որ հանդիպում չի լինելու: Միեւնույն ժամանակ, Թ. Թաղիզադեն նշել է, որ ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի` Մոսկվայում լինելու օրակարգով ծրագրված են այլ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանիպումներ:



Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերձլյակովը հայտնել է իր մտադրության մասին ապրիլի 21-ին հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ, որոնք կմասնակցեն ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---