Ատոմ Էգոյանը ողջունել է Կանադայի վարչապետի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հանրահայտ կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանը ողջունել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Կարծում եմ, Հարփերի կառավարությունը հենց սկզբից համարձակ դիրքորոշում որդեգրեց մի քանի հարցերի նկատմամբ, որոնք կարող էին անցնել պատմության գիրկը», - նշել է Ատոմ Էգոյանը: Նա վստահություն է հայտնել, որ այս խնդրում առաջընթաց գրանցելու միակ միջոցը որքան հնարավոր է շատ տարբեր վայրերում Հայոց ցեղասպանության ճանաչում տալն է ու Թուրքիայի կառավարության մեկուսացումը: Սա փոփոխությունների բերելու միակ ճանապարհն է», - կարծիք է հայտնել Ատոմ Էգոյանը: Տեղեկություններ կան, որ Թուրքիայի արտգործնախարարությունը ինտենսիվ կապի մեջ է Հարփերի աշխատակազմի հետ` փորձելով համոզել վարչապետին «չխորանալ խնդրի մեջ»: Թուրքական մամուլում, մինչդեռ, լուրեր են շրջանառվում, թե Կանադային կարող են զրկել Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման ծրագրերին մասնակցելու հնարավորությունից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---