Ա-320-ի անկման առավել հնարավոր տարբերակը վառելիքի պակասն է

PanARMENIAN.Net - Սոչիի մերձակայքում հայկական Ա-320 ինքնաթիռի վթարի առավել հնարավոր տարբերակը վառելիքի պակասն է, հայտնում է վթարի հետաքննության հանձնախմբին մոտ աղբյուրը: Այն պատճառով, որ վառելիքը քիչ էր, իսկ ինքնաթիռը թռչում էր չափազանց սուր անկյան տակ, վառելիքամուղում կարող էր օդի խցանում առաջանալ, որը կփակեր վառելիքի ուղին դեպի շարժիչները:



«Նախնական տվյալներով, Ա-320 ինքնաթիռը թռիչքի վերջին փուլը կատարել է վառելիքի մինիմալ պաշարով: Վայրքէջքից առաջ կատարած մանյովրների արդյունքում վառելիքն ավելի է պակասել»,- հայտարարել է մասնագետը: Նրա խոսքերով, վառելիքի պակասն ու նախավայրէջքային մանյովրները, երբ ինքնաթիռը թռչում է ճափազանց սուր անկյան տակ, կարող էր վառելիքամուղում օդային խցանի առաջացման պատճառ դառնալ, հայտնում է «Ինտերֆաքսը»:



Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը «Արմավիա» հայկական ընկերության ինքնաթիռը, որ կատարում էր Երեւան-Սոչի չվերթը, կործանվեց Սեւ Ծովում` Ադլերի օդանավակայանից 6 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվում էր 113 հոգի, նրանց մեջ 6 երեխա (այդ թվում մեկ նորածին) եւ անձնակազմի 8 անդամ: Նրանց մեջ Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի եւ Վրաստանի մեկական քաղաքացի, մյուսները` Հայաստանի քաղաքացի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---