Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է շուրջ 2,7 մլն դոլար

PanARMENIAN.Net - Չլսված գումար` 2,7 մլն դոլար է հավաքվել մայիսի 21-ին, «Գլենդեյլ ստուդիո»-ում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հեռուստամարաթոնի արդյունքում: Հեռուստամարաթոնի վարող, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Րաֆֆի Համբարյանը ընդհանուր տեղեկություններ տվեց Հայ Դատի հանձնախմբերի աշխարհասփյուռ գործունեության մասին, պարզեց աշխատանքային դաշտերն ու կոչ արեց հայ ժողովրդին սատարել Հայ Դատի նվիրյալների աշխատանքին, նվիրաբերել անսակարկ, որովհետեւ յուրաքանչյուրիս փոքրիկ լումայով Վաշինգտոնում պիտի կանգնի ԱՀԴՀ շենքը: Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Սթիվ Տետեյանը ներկայացրեց Հայ Դատի աշխատանքները մեկնաբանող տեսաժապավենը, որում ամերիկացի քաղաքական դեմքերը հիացմունքով արտահայտվեցին իրենց մոտ դասընթացների մասնակցող հայ ուսանողների մասին, որոնցից շատերն ավարտելուց հետո աշխատանքի են անցնում նույն այդ քաղաքագետների, սենատորների կամ կոնգրեսականների գրասենյակներում: Թելեթոնի ընթացքում ստուդիա այցելեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` Վաշինգտոնում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի ընկերակցությամբ, եւ ականատես եղավ տարվող աշխատանքին: Նախորդ օրը, հատուկ ընդունելության ընթացքում, Վարդան Օսկանյանը հանրությանն էր դիմել թելեթոնին մասնակցելու կոչով, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---