Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են լուծել ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար կողմերը պետք է վճռական քայլերի դիմեն: Սակայն իրավիճակի վերջնական պարզությունը բանակցային գործընթացում հնարավոր կլինի միայն այս շաբաթվա վերջում: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Նա հիշեցրել է, որ իր այցը Բաքու երրորդն է վերջին 6 ամիսների ընթացքում: «Իմ նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակներ գտնելը: Ողջ տարածաշրջանի բնակիչներն իրավունք ունեն խաղաղություն ցանկանալ եւ դա պետք է արվի մոտ ապագայում»,-ասել է Դ.Ֆրիդը, ընդգծելով, որ «դրա համար անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել պետական մակարդակով»: «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռոբերտ Քոչարյանը կարող են լուծել ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով»,-գտնում է ամերկացի դիվանագետը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---