Մոսկվայում դաժանորեն 19-ամյա հայ երիտասարդ է սպանվել

PanARMENIAN.Net - Մոսկվայում սպանվել է 19-ամյա հայ Արթուր Սարդարյանը: Հարձակումը կատարվել է մերձմոսկովյան էլէեկտրագնացքում` «Կլյազմա» կայարանի շրջակայքում, դեռ մայիսի 25-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Երկու հարձակվողները դանակով հարվածը հասցրել են ետեւից պարանոցին` կտրելով քներակը, ապա 5 անգամ հարվածել են կրծքին` սրտի շրջանում: Դրանից հետո վթարային արգելակման համար նախատեսված ձգանի միջոցով կանգնեցրել են գնացքն ու անհայտացել: Իրավապաշտպան Սիմոն Ծատուրյանի խոսքերի համաձայն, հարձակվողները գոչում էին «Փա'ռք Ռուսաստանին»: Նա ընդգծել է, որ հարվածները անկանոն չեն եղել, այլ կատարվել են առավել խոցելի հատվածներում, ինչը վկայում է մարդասպանության փորձառության մասին: Սպանության ականտեսների վկայությունների հիման վրա իրավապահ մարմինները ստեղծել են հարձակվողների ֆոտոռոբոտները:



Արթուր Սարդարյանը ծնվել է Բաքվում, սակայն Ադրբեջանում հայերի մասայական ջարդերից հետո նրա ընտանիքը 1989 թվականին տեղափոխվել է Մոսկվա: Նշենք, որ Սիմոն Ծատուրյանը հանդիսանում է մոսկովյան մետրոյում նաեւ մեկ այլ հայի սպանության գործով իրավապաշտպան: Ապրիլի 22-ին հայազգի Վիգեն Աբրամյանցը եւս սպանվել էր սափրագլուխների կողմից «Պուշինսկայա» կայարանի նախասրահում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---