Անհանդուրժողական տրամադրությունները ռուսական հանրությունում աճում են30 մայիսի 2006 - 15:31 AMT PanARMENIAN.Net - «Ֆաշիզմի ու անհանդուրժողության աճի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում անուշադրության է մատնված, այն բարդանում է եւ, ինձ թվում է, շարունակելու է բարդանալ հետագայում եւս»,- հայտարարել է «Հանուն մարդու իրավունքների» համառուսաստանյան շարժման առաջնորդ Լեւ Պոնամարյովը: Նրա խոսքերով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ հիմա պաշտոնյաների առջեւ չի դրել անհանդուրժողության, ռասիզմի ու ֆաշիզմի դեմ պայքարի հարցը: «Անհանդուրժողական տրամադրությունները ռուսական հանրությունում միայն աճում են»,- նշել է Պոնոմարյովը:Նրա խոսքերով, իշխանության ուղղահայացը այնպես է կառուցված, որ երկրի ղեկավարն իր վրա պատասխանատվություն է վերցրել երկրում կատարվող ամեն ինչի համար, եւ պաշտոնյաները կարգավորում են միայն այն հարցերը, որոնք նա նրանց առջեւ դնում է: «Եվ այսպես, նախագահը մինչեւ հիմա նրանց առջեւ չի դրել անհանդուրժողության, ռասիզմի ու ֆաշիզմի դեմ պայքարի հարցը: Իշխանություններն ամեն կերպ խուսափում են ռասայական ատելության հիմքով քրեական գործեր հարուցելուց, փորձում են այդ ամենը թաքցնել, կարծես ցավակցում են ռասիստներին: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, որ ռասայական ատելություն են պրոպագանդում, ապա նրանց դեմ պետք է կտրուկ միջոցներ կիրառել, ինչը լրիվ ընդունելի է Ռուսաստանի դեպքում»,- ընդգծել է Լեւ Պոնոմարյովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |