Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի, դատախազությունը դա պատահականություն է համարում12 հունիսի 2006 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը Մոսկվայի Հյուսիս-արեւելյան շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի մեկ քաղաքացու սպանության եւ մեկ այլին վիրավորելու փաստով: «Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ` «սպանություն» հոդվածով եւ ՌԴ ՔՕ 30 եւ 105` «մահափորձ» հոդվածներով,-հաղորդել է Մոսկվայի դատախազության ներկայացուցիչ Սերգեյ Մարչենկոն: Նա հաղորդել է նաեւ, որ ավելի վաղ այդ հանցագործության կասկածանքով ձերբակալվել է Նոգինսկի միսկոմբինատի 52-ամյա վարորդ-պահակը: Նրա հետ տարվում են քննչական միջոցառումներ: «Հանցագործությունը կատարվել է հանկարծակի ծագած վեճի ընթացքում»,-ասել է Մարչենկոն: Հայաստանի երկու քաղաքացիների վրա հարձակումը կատարվել է շաբաթ օրը 19:35-ին զբոսայգում: Նրանց վրա կրակ է արձակվել խլացուցիչով ատրճանակից: Հայաստանի 44-ամյա քաղաքացին հարված է ստացել կրծքավանդակին` սրտի շրջանում եւ տեղում մահացել է: 24-ամյա հայը նույնպես վիրավորվել է, սակայն ողջ է մնացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ քննիչների, ատրճանակը հայտնաբերվել է պատահարի վայրում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը |