Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանել է Բաքու

PanARMENIAN.Net - Բաքու է ժամանել Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան տիկին Էնն Դերսը: «Ադրբեջանը հանդիսանում է ԱՄՆ մեծ ընկերներից եւ դաշնակիցներից մեկը: Ես անհամբերությամբ էի սապսում այն պահին, երբ կկարողանամ ապրել այստեղ եւ աշխատել ադրբեջանական ժողովրդի հետ»,- ասել է դիվանագետը օդանավակայանում իրեն դիմավորող լրագրողներին: ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ մինչ իր այցը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում եղած ամերիկացիների հետ եւ նրանցից տեղեկացել է, որ ադրբեջանցիները շատ հյուրասեր են: «Ես կփորձեմ առավել զարգացնել ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները»,- հայտարարել է տիկին Է.Դերսը, հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---