«Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման համար կտրամադրվի 30 մլն դոլարի վարկ

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման համար Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Ներդրումների եւ զարգացման գերմանական ընկերությունը (ՆԶԳԸ) կտրամադրեն 30 մլն դոլարի վարկ: Ինչպես հաղորդել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը, վարկը կտրամադրվի 7 տարի ժամկետով, եւ, հիմնականում, կուղղվի ուղեւորների սպասարկման որակի բարելավմանը: Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի կառավարության եւ արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքած պայմանագրի, «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարի ժամկետով հանձնվել է կոնցեսիոն կառավարման «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը: Օդանավակայանը կառավարող ընկերությունը նախատեսում է 30 տարվա ընթացքում 253 մլն դոլարի ներդրումներ կատարել, որի արդյունքում օդանավակայանի կարգը D-ից կբարձրանա մինչեւն B կարգը, ինչը թույլ կտա դարձնել այն տարանցիկ: 2006 թվականի սեպտեմբերին արդեն շահագործման կհանձնվի «Զվարթնոցի» ժամանման սրահը, որը օրեկան կսպասարկի շուրջ 1000 ուղեւորի: Սպասարկման նոր սրահը ամբողջությամբ պատրաստ կլինի 2007 թվականի մայիսին: Տերմինալի շինարարության վրա կծախսվի 63 մլն դոլար եւ տարեկան այն կսպասարկի 2 մլն ուղեւորի: Բացի այդ, նախատեսվում է մինչեւ 2011 թվականը կառուցել նաեւ ուղեւորների գրանցման սրահ, որից հետո այժմ գործող օդանավակայանի գործառույթները կիրականացվեն նոր շենքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---