Ղարաբաղ. Զիջումներով ցանկացած համաձայնագիր վտանգավոր է Ադրբեջանի հաջորդ նախագահի համար

PanARMENIAN.Net - Զիջումներով ցանկացած համաձայնագիր, իսկ առանց զիջումների այն անհնար է, վտանգավոր է Ադրբեջանի հաջորդ նախագահի համար: Ապահովագրելով իրեն համաձայնություններից, Ի.Ալիեւը բարձրացնում է պահանջները` «չի հանձնում» նույնիսկ ԼՂ-ն, թեեւ խուսափում է նրա վերաբերյալ վեճի նորմալ հանգուցալուծումից: Նրա խոսքերում տարրական հակասություններ կան` մեկ նա պնդում է, թե «համբերությունն անսահման չէ, մեկ հանդես է գալիս դանդաղաշարժության օգտին, ուժ հավաքելու եւ հայերին կապիտուլացիայի ենթարկելու համար: Հակասական են նաեւ նրա հայտարարությունները խաղաղության եւ պատերազմի մասին: Ակնհայտ է նաեւ ԽՍՀՄ եւ Եվրոպայի մյուս պետությունների փլուզման ժամանակաշրջանի առանձնահատկությունների անտեսումը,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանից նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածում, որը հեղինակը տրամադրել է PanARMENIAN.Net ի խմբագրությանը: Ըստ Կազիմիրովի, առարկայական դատողությունների փոխարեն առկա են ընդհանուր արտահայտությունները արդարության, միջազգային իրավունքի նորմերի տարածքային ամբողջականության մասին: Այս ամենն անհնար է դարձնում պայմանավորվածությունը»,-ընդգծել է ռուս դիվանագետը:



Վ.Կազիմիրովը գտնում է, որ ավելի լավ կլիներ այժմ, «սկզբունքների» լրամշակման ժամանակ, կողմերին պարտադրել վեճերի խաղաղ լուծումը: «Քանի անգամ են Ադրբեջանն ու Հայաստանը վերցրել նման պարտավորություններ, այդ թվում ԵԱՀԿ առջեւ, իսկ ինչպես են դրանք կատարվում: Չէ որ սպառնալիքների առումով դրանք խախտվում են բազմիցս: Ուստի եւ արժե տալ ոչ միայն 2006 թվականի մնացած կեսը, այլ նաեւ երկու հաջորդ տարին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն իրապես մոտենալու համար: Այդ կողմից ավելի մոտ է: Դրա համար հարկ չկա քննարկել հարցը «մեծ ութնյակում» եւ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,-ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---