Հ.Սիլվանյան. Վրաստանում կենցաղային մակարդակով ծայրահեղականությունը հայերի հանդեպ չափազանց հազվադեպ է

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է աջակցել եւ աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Վրաստանի հայաբնակ Ջավախքի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը եւ նրա մշակութային զարգացմանը, հայկական «Նովոե վրեմյա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչյա Սիլվանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության ձեւերը Ջավախքի խնդրի հետ կապված հարցում, քննարկվում են պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումներում, իսկ տարածաշրջանի գծով վրացական կառավարության մի շարք նպատակային ծրագրերը նախատեսում են հայկական կողմի աջակցությունը: Նա հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի վերջերս Բաթումում տեղի ունեցած 5-րդ նիստում, մեկ անգամ եւս հաստատեց Հայաստանի պատրաստակամությունն աջակցելու Ջավախքի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի իրագործմանը: «Հայաստանը կարող է ամեն կերպ նպաստել նրան, որ օպտիմալ որոշում գտնվի, որը կնպաստի իրավիճակի կայունացմանը տարածաշրջանում եւ ձեռնատու կլինի ինչպես Վրաստանի քաղաքական ղեկավարությանն, այնպես էլ Ջավախքի հայկական հասարակական եւ այլ կազմակերպություններին»,-ընդգծել է Հրաչյա Սիլվանյանը:



Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ «կտրականապես դեմ է «հակահայկական տրամդրություններ» արտահայտությանը Վրաստանի համատեքստում»: Վրաստանում կենցաղային մակարդակով ծայրահեղականությունը հայերի հանդեպ չափազանց հազվադեպ է, առավել եւս նրանց կոմպակտ բնակության վայրերում: Բնական է, որ, ինչպես եւ յուրաքանչյուր երկրում, Վրաստանում եւս կան ազգայնականներ եւ ազգայնամոլ քաղաքական գործիչներ, սակայն նրանց թիվը փոքր է, իսկ նրանց քաղաքական ընտրության անհեռանկարությունը բազմազգ Վրաստանի պայմաններում ակնհայտ է»,-նշել է հայ դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---