Ադրբեջանի նպատակը մեկն է. արատավորել Ղարաբաղի հետ կապված ամեն բան12 սեպտեմբերի 2006 - 19:09 AMT PanARMENIAN.Net - «Հրդեհների հետ կապված մոնիթորինգի առաջարկությունը մերն էր, եւ միայն դրանցի հետո Ադրբեջանը աղմուկ բարձացրեց: Ամբողջությամբ պարզ է, որ դա արհեստական աղմուկ է, քանի որ թե' հրդեհների եւ թե' քարոզչության «հեղինակները» իրենք` ադրբեջանցիներն են»,- հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, ամբողջ խնդիրը նրանում է, որ ԼՂՀ-ն բազմաթիվ անգամներ դիմել է միջազգային կազմակերպություններին փորձագիտական խումբ ուղարկելու խնդրանքով, քանի որ շահագրգռված է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ պատկերացում ունենա Ղարաբաղում ձեւավորված իրավիճակի վերաբերյալ եւ, հատկապես, սահմանամերձ գոտում: «Մենք դեռ պաշտոնական հայտարարություններ չենք կատարել, սակայն պատրաստվում ենք, եւ կարող ենք ընդունել ԵԱՀԿ առաքելությանը: Համոզված եմ, որ առաքելության եզրակացությունը կլինի անաչառ: Ադրբեջանի նպատակը մեկն է. արատավորել Ղարաբաղի հետ կապված ամեն բան»,- ասել է նախագահը:Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցի քննարկմանը, ապա ԼՂՀ նախագահը դա համարում է ոչ կառուցողական մոտեցում: «Լրիվ պարզ է, որ բոլոր այս տարիներին Ղարաբաղյան հարցով զբաղվել է ԵԱՀԿ-ն, եւ հարցի քննարկման տեղափոխումը մեկ ուրիշ միջազգային կազմակերպություն կարող է խառնաշփոթ ստեղծել, ինչը ձեռնտու չէ ո'չ հակամարտող կողմերին, ո'չ էլ բանակցային գործընթացին»,- նշել է նա: Արկադի Ղուկասյանը ափսոսանք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը ներկայացված չէ միջազգային ատյաններում: «Հայաստանը հստակորեն ներկայացրել է իր դիրքորոշումը այն առումով, որ դեմ է ԵԱՀԿ գերակայության տակ գտնվող հարցերի քննարկման տեղափոխությանը այլ միջազգային ատյաններ: Լավագույն գործիքը, ըստ իս, դիվանագիտությունն է, եւ այդ պատճառով հայ դիվանագիտությունը պետք է ավելի ակտիվ լինի: Ցավոք սրտի, ստեղծված իրավիճակում ադրբեջանական դիվանագիտական մարմինն անընդհատ հարձակումների դիմում, իսկ մենք ստիպված անընդհատ պաշտպանվում ենք»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը, հաղորդում է Karabakh Open-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |