ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Ջորջ Բուշին ընդլայնել հարաբերությունները Ղարաբաղի հետ 4 հոկտեմբերի 2006 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի 77 անդամներ նամակ են հղել Ջորջ Բուշին` կոչ անելով ամրապնդել քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում, նամակում նշվում է Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը` կառուցել ժողովրդավարական եւ տնտեսապես կենսունակ պետություն: Ուղերձում մատնանշվում է նաեւ Ադրբեջանի շարունակվող ապակառուցողական քաղաքականությունը, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը եւ «հակասում է ԱՄՆ շահերին»: Նամակում, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ-ն կարող է եւ պետք է ընդլայնի հարաբերություններն օրինական եւ ժողովրդավարական տեսակետից կայացած Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ կապերը չպետք է թելադրված լինեն արտաքին ուժերի կողմից, այլ պետք է ղեկավարվեն երկու ազգերի ընդհանուր արժեքներով»: «Ամեն օր մենք ջանքեր ենք գործադրում մեր երազած պետության` ազատ, ժողովրդավարական եւ բարգավաճ Արցախի կառուցման համար: Անկախ պետականության 15 տարիները ապացուցեցին 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընտրած պատմական ուղու իրավացիությունը,-հայտարարել է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը: Այս տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը քաղաքական եւ տնտեսական աջակցություն է ստացել ԱՄՆ-ից: Մենք երախտապարտ ենք ամերիկյան ժողովրդին նրա շռայլ տնտեսական աջակցության համար, որն օգնել է պատերազմից տուժած մարդկանց»,-հավելել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը |