Հայ եւ ռումինացի գործարարները պատրաստ են միասին աշխատելու

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռումինիայի տնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի նիստի ժամանակ մի շարք կոնկրետ նախագծեր են առաջարկվել, որոնք կարող են հետաքրքրել ռումինական ընկերություններին: Այդ մասին Ռումինիայի նախագահի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, հայ եւ ռումինացի գործարարները պատրաստ են միասին աշխատելու: «Ինչ վերաբերում է ուղիղ օդային հաղորդակցությանը, ապա դեռ պետք է որոշել` որքանով շահավետ կլինեն չվերթերը»,- ասել է Հայաստանի նախագահը:



Ռումինիայի նախագահը անբավարար գնահատեց միջկառավարական հանձնաժողովի նախորդ աշխատանքը, վերջին հանդիպումը, նրա խոսքերով, կայացել է 6 տարի առաջ: «Այժմ մենք պայմանավորվել ենք, որ նրանք պետք է հանդիպեն ամեն տարի, սակայն բանը միայն դրանում չէ: Ենթադրվում է հայ-ռումինական առեւտրային պալատ ստեղծել, որը տնտեսական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ կտեղափոխի: Մենք այդպիսի պալատների գործնեության փորձ ունենք այլ երկրների հետ, այնտեղ ընդգրկվում են մարդիկ, որոնք իրոք շահագրգռված են բիզնեսում»,- ընդգծել է Տրայան Բասեսկուն:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ծրագրվում է Սեւծովյան ավազանի Բուխարեստի խորհրդաժողովի ուժեղացումը: «Դա կլինի վիճաբանությունների եւ քաղաքական երկխոսությունների, ինչպես նաեւ գերակայությունների ճշտման մի վայր: Խորհրդաժողովը կարող է գործուն քաղաքական կառույց դառնալ: Մենք արդեն առաջարկել ենք Եվրոպայի Խորհրդաին Սեւծովյան-եվրոպականմ շրջան ստեղծել, ինչը կարող է շատ բան փոխել դեպի լավը երկրների համար ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ուղված ճանապարհին»,- ասել է Ռումինիայի նախագահը:



Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ նման կառույցի ստեղծումը Ռումինիային կդարձնի Սեւծովյան-եվրոպական շրջանի ամենամեծ պետություններից մեկը, որը կաջակցի Հայաստանին: «Մենք լավ սպասումներ ունենք այդ նախաձեռնությունից»,- ասել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել