Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը մեծապես կարեւորում է Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան-Լուի Դեբրեն մեծապես կարեւորում է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը: Այդ մասին նա հայտարարել է աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պատվին կազմակերպած ընդունելության ժամանակ: Նրա խոսքերով, «չմոռանալով անցյալը, պետք է, այնուամենայնիվ, առաջ նայել»: Ժան-Լուի Դեբրեն նաեւ բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած պետական այցի նշանակությունը` երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման համար: Ժան-Լուի Դեբրեն խոսել է Հայաստանի եւ ֆրանսիայի գործարարների միջեւ փոխշահավետ գործակցության ակտիվացման, Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական կապիտալի ներգրավվածության մեծացման, հատկապես մշակույթի, կրթության եւ այլ բնագավառներում երկու երկրների երիտասարդության միջեւ կապերի ու շփումների զարգացման անհրաժեշտության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---