Ադամ Շիֆ. «Հասել է այն ժամանակը, որպեսզի մենք` որպես ազգ, ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բարձր է գնահատել Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Պելոսիի հայտարարությունը այն մասին, որ Կոնգրեսի 110-րդ նիստին նա հանդես է գալու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի օգտին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Ա. Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը: «Ակնհայտ է այն փաստը, որ 20-րդ դարի սկզբում ոչնչացվել է մեկուկես միլիոն հայ, եւ հասել է այն ժամանակը, որպեսզի մենք` որպես ազգ, ճանաչենք այդ հանցագործությունը` որպես ցեղասպանություն: Անհրաժեշտ է ճանաչել անցյալի այդ ահավոր ողբերգությունը պայծառ ապագա ստեղծելու համար»,- հայտարարել է Ադամ Շիֆը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---