Նոյեմբերի 18-ին Հաագայում Հրանտ Դինկին կհանձնվի Oxfam Novib կազմակերպության մրցանակ

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը` նոյեմբրի 18-ին, Հաագայում Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկին կհանձնվի Oxfam Novib կազմակերպության մրցանակ, որը տրվում է իրենց երկրներում ճնշման ենթարկվող լրագրողներին: Մրցանակը հանձնելու է Հաագայի քաղաքապետ Վիմ Դեետմանը «Սահմանների խաչմերուկ» փառատոնի ժամանակ:



Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է հոլանդական ANP գործակալությունը, Դինկը այս մրցանակին արժանացել է նաեւ նրա համար, որ բանտարկվել էր Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին հրապարկումների համար: Նա նաեւ դատարանի առջեւ է կանգնել իր դատավարության վերաբերյալ քննադատական հոդվածների համար: Սովորաբար այս մրցանակը տրվում է խոսքի եւ արտահայտությունների ազատության եւ «Հայոց հարցում» պայքարի ջանքերի համար եւ կազմում է 2500 եվրո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---