Ռուսական սպառազինությամբ այս տարվա վերջին էշելոնը դուրս է եկել Վրաստանից

PanARMENIAN.Net - Վրաստանից Ռուսաստան է ուղեվորվել տեխնիկայով եւ գույքով 2006 թվականի վերջին երկաթուղային էշելոնը` Բաթումիի 12-րդ ռուսական ռազմակայանից: Սա ռուսական տեխնիկայի, սպառազինության եւ գույքի արդեն յոթերորդ բաժինն է, որ ուղեվորվում է Բաթումիից: Վերջին 5-ը ուղեվորվել են Հայաստան` Գյումրիի ռուսական ռազմակայան, մեկը` Ռուսաստան: Ռազմական տեխնիկայի դուրս բերումը կվերսկսվի 2007 թվականին: Հիշեցնենք, որ Սոչիի համաձայնություններով նախատեսված է, որ Ախալքալաքի 62-րդ ռուսական ռազմակայանից ծանր ռազմական տեխնիկայի դուրս բերումը իրականացվելու է մինչեւ սույն տարվա վերջ, իսկ ամբողջությամբ ռազմակայանը դուրս է բերվելու 2007 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ: Ընդհանուր առմամբ, ԱՌԶԽ շտաբի տվյալներով, Ախալքալաքից ավելի քան 700 միավոր տեխնիկա եւ սպառազինում է դուրս բերվելու: 12-րդ ռազմակայանը պետք է Բաթումիից դուրս բերվի 2008 թվականի ընթացքում, հայտնում է Regions.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---