Ավարտվել է Թբիլիսիից ռուսական կայազորի դուրս բերումը

PanARMENIAN.Net - Անդրկովկասում Ռուսական զորքերի խմբի (ԱՌԶԽ) թբիլիսյան շտաբում շաբաթ օրը ձեւակերպվել է վրացական կողմին շտաբի շենքի հանձնման արձանագրությունը: Այդպիսով ավարտվեց Վրաստանի մայրաքաղաքից ռուսական կայազորի դուրս բերման գործընթացը: Փաստաթղթերը ձեւակերպվեցին ԱՌԶԽ հրամանատարության եւ Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջեւ: Շենքն առնվել է գերատեսչության ռազմական ոստիկանության պաշտպանության ներքո եւ վրացի զինվորականներն արդեն ծանոթացել են շինության վիճակին:



Ավելի վաղ վրացական կողմին էին հանձնվել ռուսական կայազորի ավտոտնակները, ռազմական հիվանդանոցի պահեստաշենքերը եւ շենքը: Վրաստանի պաշտպանության նախարարությունում նշում են, որ դեկտեմբերի 24-ին Թբիլիսիից Բաթում է ուղեվորվում ԱՌԶԽ-ի 13 հոգանոց խումբը` ռուսական կայանի դուրս բերման վերահսկողությունը իրականացնելու: Խումբը կիրականացնի դեպի Բաթում եւ Ախալքալաք ռուսական ռազմակայաններից տեխնիկայի եւ անձնական կազմի դուրս բերման գործընթացի վերահսկողությունը: Ըստ երկրների համաձայնությունների, Ռուսաստանը պետք է ավարտի կայանների դուրս բերման գործընթացը մինչեւ 2008 թվականի վերջ, հաղորդում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---