Հրանտ Դինկը կանխազգու՞մ էր իր մահը

PanARMENIAN.Net - «Առաջինը, ինչ անմիջապես աչքիս առաջ է գալիս, իմ զրույցներն են Հրանտ Դինկի հետ, որոնց ժամանակ նա մշտապես ասում էր, որ իր գլխավերեւում սուր է կախված: Պետք էր շատ մեծ խիզախություն ունենալ ժամանակակից Թուրքիայում խոսելու համար այն բաների մասին, ինչի մասին խոսում էր Դինկը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը : Նրա խոսքերով, Հրանտ Դինկի սպանությունը Թուրքիայում տիրող իրավիճակի տրամաբանական հետեւանքն է: «Լայնածավալ պետական քաղաքականության արդյունքում ծավալված պատմության զեղծարարության եւ Հայոց ցեղասպանության ժխտման արշավը հակահայկական փսիխոզի մթնոլորտ է ստեղծել: Այդ քաղաքակնության առաջին զոհը դարձավ Հրանտ Դինկը»,-ընդգծել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---