Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը դատապարտել է Հրանտ Դինքի սպանությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը դատապարտել է Ստամբուլի գլխավոր հայալեզու «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Այս հանցագործությունը հանդիսանում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված այլախոհության դեմ Թուրքիայում աճող անհանդուրժողության, միջազգային եւ տեղական հանրությունից պատմական ճշմարտությունը թաքցնելու թուրքական ղեկավարության փորձերի վկայությունը»,- ընդգծել է ԼՂՀ ղեկավարը:



Լեռնային Ղարաբաղի նախագահը հույս է հայտնել, որ Անկարայի իշխանությունները բոլոր անհրաժեշտ միջողները կձեռնարկեն այս հանցագործության շուտափույթ բացահայտման համար, եւ դրա իրական կազմակերպիչներն ու կատարողները արժանի պատիժ կկրեն, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---