ԵԱՀԿ Մինսկի խումբ. «Մեր գործը խաղաղության պատի կառուցումն է»

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը շարունավում է` կառուցողական եւ մանրակրկիտ: Մենք ուրախ ենք նկատել, որ երկու կողմերն էլ շատ կառուցողական ներդրում են ունենում մեր ջանքերում»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Նրա խոսքերով, նա իր գործընկերների հետ տարբեր առաջարկությունների շուրջ է աշխատում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: «Մեր գործը խաղաղության պատի կառուցումն է, ինչը շատ երկար գործընթաց է: Եւ յուրաքանչյուր աղյուսով մենք ամրապնդում ենք առաջխաղացումները: Մենք շարունակում ենք խաղաղության պատի վերակառուցումը»,- նշել է Բ. Ֆասիեն: Պատասխանելով հարցին, թե արդյոք աշխատանք տարվում է խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ, դիվանագետը հաստատեց դա, սակայն հավելեց, որ այդ ամենը կախված է գրանցված առաջխաղացումների ամրապնդումից: «Մենք չենք հանդիսանում խաղաղ պայմանագիրը ստորագրող անձինք: Ամեն բան կախված է ձեր ղեկավարների քաղաքական կամքից: Մենք միայն փորձում ենք օգնել նրանց, սակայն որոշիչ խոսքը նրանք են ասելու»,- նշել է Բ. Ֆասիեն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---