Հոլանդացի փորձագետ. ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն կմեծացնեն իրենց ակտիվությունը Հարավային Կովկասում 9 փետրվարի 2007 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Եթե 1990-ականներին ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ պասիվ էր, ապա XXI դարում միությունը եւ դաշինքը սկսեցին ավելի ակտիվ քաղաքականություն վարել, «Նեզավիսիմոե վոեննոե օբոզրենիե»-ում լույս տեսած հոդվածում գրում է Նիդերլանդների թագավորական ՌՕՈՒ-ի փոխգնդապետ, Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարսել դե Հաասը: Նրա կարծիքով, պատճառները թաքնված են ԱՄՆ-ի համապատասխան օրակարգում, որոնք ավելի վաղ սկսեցին ավելի ակտիվ կուրս վարել տարածաշրջանում: Եվրոպական երկրների համար էներգետիկ անվտանգության խնդիրը օրհասական է դարձել Հարավային Կովկասին ավելի մեծ ուշադրություն հատկացնելու անհրաժեշտության մեջ` էներգապաշարների գների աճի, պակասի եւ ներկրման անորոշության հետեւանքով:«Չնայած ՆԱՏՕ մտնելու համար Վրաստանին, ապա Ադրբեջանին եւ, հնարավոր է, Հայաստանին մի քանի տարի կպահանջվի, երեւում է, ՆԱՏՕ-ի հարաբերությունները Հարավային Կովկասի պետությունների հետ խորանալու են Վրաստանի առաջնորդության դեպքում: Համապատասխանաբար, կարելի է սպասել նրանց կապի ամրապնդումը ԵՄ-ի հետ, չնայած անդամակցությունը ԵՄ-ին ավելի ուշ հեռանկար է: Չնայած պաշտոնական մերժումներին, պատճառ կա ենթադրելու, որ ՆԱՏՕ-ն դերակատարություն ունի կամ կունենա Հարավային Կովկասի խողովակաշարերի անվտանգության ապահովման մեջ` բացառապես աշխարհառազմավարական նկատառումներից ելնելով: Այնպիսի տպավորություն է, որ Եվրամիությունը եւս կմեծացնի իր ակտիվությունը, հատկապես էներգետիկ ենթակառուցվածքում, տնտեսական զարգացման, օրենքի իշխանության ամրապնդման եւ, հնարավոր է, նաեւ հակամարտությունների կարգավորման հարցում, ինչի համար ԵՄ-ն ավելի անկախ համբավ ունի, քան ՆԱՏՕ-ն: Հետեւաբար, ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն կկիսեն առաջիկա երկարաժամկետ ներգրավվածությունը տարածաշրջանում, որը կարող է ի վիճակի լինել անվտանգություն եւ ծաղկում բերել Հարավային Կովկաս»,- նշվում է հոդվածում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել |