Մեթյու Բրայզա. Ռազմական հարձակումը Իրանի վրա քիչ հավանական է

PanARMENIAN.Net - «Չնայած նրան, որ նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե դեռեւս քննարկվում են Իրանի խնդրի վերաբերյալ բոլոր տարբերակները, ես կարծում եմ, որ ռազմական հարձակումն Իրանի վրա քիչ հավանական է»,-«Թըրքիշ դեյլի նյուս» թերթին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ԱՄՆ քաղաքականությունը կայանում է նրանում, որ փոխվի իրանական կառավարության դիրքորոշումը դիվանագիտական ճանապարհով: «Խոսքը ռեժիմի փոփոխության մասին չէ: Մենք մեր քաղաքականությունը կվարենք ինչպես ՄԱԿ-ի հետ, այնպես էլ առանց այդ կազմակերպության»,-ընդգծել է Բրայզան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---