Անջեյ Կասպռշիկ. Անհնարին է համեմատել Կոսովոյի եւ Ղարաբաղի հակամարտությունները

PanARMENIAN.Net - Անհնարին է համեմատել Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, երկու ժողովուրդների իրավիճակը տարբեր պատմական պայմաններում եւ օգտագործել հարցի կարգավորման միանման տարրեր: Դա անհնարին է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը: Նրա խոսքերով, դեր են խաղում աշխարհայացքները, աշխարհագրական դիրքը: «Կոսովոն գտնվում է Եվրոպայի լրիվ այլ հատվածում, քան Հարավային Կովկասը: Կարծում եմ, որ դա եւս պետք է հաշվի առնել: Յուրաքանչյուր հակամարտություն իր մոտեցումն ունի»,- հայտարարել է նա:



Խոսելով անցյալ տարվա աշնանը կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման մասին` Անջեյ Կասպռշիկը հայտարարել է. «Հանդիպումը շատ օգտակար էր, քննարկվել են զինադադարի խախտման հարցերը, կարծում եմ, որ դա ինչ-որ կերպ ազդել է իրավիճակի վրա. դրանից հետո գրեթե կրակահերթեր չեն եղել, մեր դիտարկումները ֆիքսել են լարվածության նվազում, զոհեր չեն եղել: Կարծում եմ, որ այդ մակարդակով հանդիպումները շատ օգտակար են: Կարծում եմ, որ ներկա փուլում հանդիպման անհրաժեշտություն չկա, սակայն, եթե նախարարները իրենք ցանկություն հայտնեն, կարող եմ աջակցել», հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---