«Արտույտների ագարակը» չպարգեւատրվեց տարաձայնություններից խուսափելո՞ւ նպատակով19 փետրվարի 2007 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Կինոքննադատները պնդում են, որ Բեռլինի միջազգային կինոփառատոնի որոշ լավագույն ֆիլմեր մնացին առանց մրցանակների: Այս տարի մեծ աղմուկ հանեց «Արտույտների ագարակը» ֆիլմը, որը պատմում է մի հայ ընտանիքի պատմության մասին, որն ամբողջողվին ոչնչացվեց Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունների ժամանակ»,-գրում է «Boston Globe» թերթը: Թերթը հիշեցնում է` Թուրքիան ժխտում է, որ մեկուկես միլիոն հայ է սպանվել Թուրքիայի կողմից կազմակերպված Ցեղասպանության արդյունքում: «Ֆիլմի ցուցադրության ժամանակ ճիշտ պահ էր ընտրվել` հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից եւ նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին ուղղված սպառնալիքներից հետո: «Արտույտների ագարակը» կարող էր դառնալ Բեռլինալեի ամենավառ իրադարձությունը, հնարավոր է, տարվա ամենակարեւոր ֆիլմը»: Սակայն այն չցուցադրվեց գլխավոր մրցույթում: Հնարավոր է, կազմակերպիչները ցանկացել են խուսափել տարաձայնություններից, որը շատ տխուր է»,-գրում է ռեժիսոր Պետեր Զանդերը գերմանական Die Welt թերթում:Հիշեցնենք, որ Անտոնիա Արսլանի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին Արեւմտյան Հայաստանում բնակվող մի հայ ընտանիքի պատմության միջոցով, որի անդամներից մեկը սպասում է Իտալիայում բնակվող ծնողներին: Սակայն Առաջին աշխարհամարտը խանգարում է միավորվել ընտանիքին, որի անդամները դառնում են թուրքերի գործած Հայոց ցեղասպանության զոհեր: Նշենք, որ ֆիլմը Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի համատեղ արտադրությունն է, որի բյուջեն կազմել է 9,7 մլն եվրո: «Արտույտների ագարակը» ֆիլմում գլխավոր դերերը կատարել են կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, Ալեխանդրո Պրեզիոսին, Անջելա Մոլինան եւ ուրիշներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |