Թուրքիան հուսով է, որ Կոնգրեսը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - «ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը կվնասի ամերիկա-թուրքական հարաբերություններին»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքերով, Թուրքիան հուսով է, որ Կոնգրեսը նման որոշում չի կայացնի: «Սակայն եթե Կոնգրեսը դա անի, ես մտավախություն ունեմ, որ այդ որոշումը կվնասի մեր հետագա ռազմավարական գործընկերությանը: Մեր ողջ պատմության ընթացքում մենք նման խայտառակություն չենք ապրել»,-հայտարարել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ: Ճիշտ է, Էրդողանը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ կձեռնարկի Թուրքիան: Ինչպես գրում է «Սաբահ» թերթը, Ռեջեփ Էրդողանը մեղադրել է հայկական սփյուռքն այն բանում, որ նա օգտագործում է Ցեղասպանության հարցը Թուրքիային վնասելու համար: Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ «եղել է Ցեղասպանություն թե ոչ պատմաբանները պետք է որոշեն եւ ոչ ոք իրավունք չունի վատաբանել Թուրքիային քաղաքական լոբբինգի միջոցով»:



Հիշեցնենք, որ Հայոց ցեղասապնության ճանաչման մասին 106-րդ բանաձեւը ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել հունվարի վերջին: Չնայած, որ անցյալում նման բանաձեւերը չեն անցել ԱՄՆ վարչակազմի ջանքերի շնորհիվ, այս տարի նրա հաստատման հավանականությունը բավականին մեծ է: Դեմոկրատական մեծամասնությունը Կոնգրեսում ի նպաստ հայերի է տրամադրված, նրանց թվում է նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---