Ալբերտ Ռոան. ՄԱԿ-ի ծրագիրը Կոսովոյի խնդրի վերաբերյալ «իրական այլընտրանք» չունի

PanARMENIAN.Net - «ՄԱԿ-ի ծրագիրը Կոսովոյի խնդրի վերաբերյալ, որով նախատեսվում է հետագայում անկախություն տալ մարզին, «իրական այլընտրանք» չունի: Սերբիան ոչինչ չի կորցնի այդ ծրագրի իրագործմամբ»,-վիեննական Kurier թերթին տված հարցազրույցում հայտարարել է ավստրիացի դիվանագետ Ալբերտ Ռոանը, որը Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի տեղակալն է: Ըստ Ռոանի, ծրագիրը հաջորդ ամիս կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որն էլ կասի վերջանական խոսքը: Վիեննայում անցնում են լիակատար անկախություն պահաջող Կոսովոյի էթնիկ ալբանացիների ղեկավարի եւ Սերբիայի պատվիրակության միջեւ բանակցությունները, որն այդ հարավային նահանգը համարում է իր տարածքը: Ըստ Ռոանի, գրեթե անհնար է, որ Ավստրիայում փոխզիջում արձանագրվի: «Ներկայիս իրավիճակը անհնար է շարունակել»,-նշել է ավստրիացի դիվանագետը եւ հավելել, որ «առանց ճանապարհային քարտեզի» Կոսովոյի համար իրավիճակն այդ մարզում կարող է ապակայնունանալ: «58-էջանոց ծրագրի երկու երրորդը նվիրված է Կոսովոյի կարգավիճակի, դրոշի, օրհներգի, բանակի եւ սահմանադրության հաստատմանը, ինչպես նաեւ 100-հազարանոց սերբ փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը: 1999 թվականից Կոսովոն Սերբիայի իշխանության տակ չէ, երբ ՆԱՏՕ-ի ուժերը վերջ դրեցին Սլոբոդան Միլոշեւիչի ռեժիմին եւ փոխանցեցին Կոսովոն ՄԱԿ-ի վերահսկողությանը: Մենք այնպիսի պայմաններ ենք ուզում, որոնց դեպքում Կոսովոյի բնակչությունը կկարողանա ապրել նորմալ եւ անվտանգ կյանքով: Եթե Կոսովոյի սերբերը անկանխակալ ուսումնասիրեն մեր առաջարկները, պատճառ չեն ունենա դրանք մերժելու համար»,-ընդգծել է ավստրիացի դիվանագետը, հաղորդում է AP գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---