ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարողանում հասնել նրան, որ Երեւանն ու Բաքուն հաստատեն ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամկետը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում հավանաբար կկայանա մարտի սկզբին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, համանախագահները դեռեւս չեն կարողանում հասնել նրան, որ կողմերը հաստատեն ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամկետը: Յուրի Մերզլյակովը հաղորդել է նաեւ, որ մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը կայցելի տարածաշրջան կազմակերպչական եւ այլ հարցերի լուծման նպատակով, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---