Մ.Մութաֆյան. Հրանտ Դինքի սպանության իրական կազմակերպիչներն այդպես էլ չգտնվեցին

PanARMENIAN.Net - Ստամբուլում սգո արարողություն է տեղի ունեցել Հրանտ Դինքի քառասունքի կապակցությամբ, որը սպանվեց հունվարի 19-ին 17-ամյա Օգյուն Սամաստի ձեռքով: Սգո արարողությանը մասնակցել են սպանվածի ընտանիքը, գրող Էլիֆ Շաֆակը, Շիշլի տարածքի ղեկավար Մուստաֆա Սարիգուլը, լրագրողներ: Հոգեհանգստի պաշտոնը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանը: «Դա վշտալի է եւ մտածմունքների տեղիք է տալիս` ինչու Հրանտ Դինքի սպանության իրական կազմակերպիչներն այդպես էլ չգտնվեցին անցած 40 օրվա ընթացքում»,-ասել է Մութաֆյանը, գրում է Today' s Zaman-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---