Մ. Ֆրադկով. Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցությունը դառնում է առավել հավասարակշռված ու ներդաշնակ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: «Ռուս-հայկական բազմակողմանի հարաբերությունները, որոնք վստահորեն բարձրացել են մինչեւ դաշնակցային գործընկերության մակարդակը, վերջին շրջանում լրացուցիչ դինամիկ զարգացում են ստացել: Ամրապնդվում են մեր քաղաքական կապերը փոխշահավետ հիմքի վրա, հետեւողականորեն աճում են առեւտրատնտեսական համագործակցության ծավալները, կատարելագործվում են հումանիտար շփումները: Երկկողմ փոխգործակցությունը դառնում է առավել հավասարակշռված ու ներդաշնակ: Մենք Ձեզ գործնականում ճանաչում ենք որպես ռուս-հայկական գործընկերության հետագա խորացման հետեւողական կողմնակցի, ով մեծ ներդրում ունի մեր երկրների միջեւ ռազմաքաղաքական եւ տնտեսական համագործակցության գործում: Հուսով ենք, որ ռուս-հայկական կապերի բազմակողմանի զարգացմանն ուղղված Ձեր բեղմնավոր գործունեությունը կշարունակվի ՀՀ վարչապետի պաշտոնում»,- ասվում է Միխայիլ Ֆրադկովի ուղերձում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---