Հ.Մուբարաք. Ղարաբաղյան խնդրի լուծումը կնպաստի կայունության հաստատմանը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Եգիպտոսում այցով գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր գործընկեր Հոսնի Մուբարաքի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրին, իրավիճակին Իրաքում եւ Պարսից ծոցում: Եգիպտոսի նախագահի մամլո քարտուղար Սուլեյման Ավվադի խոսքերով, «Հայաստանի եւ Եգիպտոսի նախագահներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղի խնդրին»,-նշել է նա: Ըստ Հ.Մուբարաքի, ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումը կնպաստի կայունության հաստատմանը տարածաշրջանում:



Նախագահները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների հարցեր, հատկապես առեւտրի եւ ներդրումների ոլորտենորում: Ստորագրվել են մի շարք պայմանագրեր տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ:



Այցի ընթացքում Ռ.Քոչարյանը կհանդիպի Արաբական պետությունների լիգայի նախագահ Ամր Մուսայի հետ, որի հետ քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, այդ թվում խաղաղ կարգավորումը Մերձավոր Արեւելքում, հաղորդում է Middle East News Agency-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---