AAA. ԱՄՆ-ի նախագահի ուղերձը Ցեղասպանության հերքման անամոթ քաղաքականության մաս է25 ապրիլի 2007 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը որակվում է որպես «XX դարի ամենամեծ ողբերգություններից մեկը» եւ հարգանք է մատուցվում «զանգվածային սպանությունների եւ տեղահանումների» մեկուկես միլիոն զոհերին, սակայն այդ փաստը չի ճանաչվում որպես Հայոց ցեղասպանություն: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) հայտարարության մեջ: «ԱՄՆ-ի նախագահի ուղերձը Ցեղասպանության հերքման անամոթ քաղաքականության մաս է»,- հայտարարել է AAA-ի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Հրայր Հովնանյանը: «Ի հիշատակ այդ ժամանակ զոհված մեր ծնողների, նախնիների, մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ամենուր: Չնայած Հայոց ցեղասպանության հերքման ջանքերին, ճշմարտությունը պետք է հաղթանակի»,- ընդգծել է նա:Ուղերձում ոչինչ ասված չէ նաեւ Հրանտ Դինքի քաղաքական սպանության մասին, ով դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով, քանի որ ճմաշրտությունն էր ասում: Ցավոք, Դինքը սպանվեց օրը ցերեկով եւ դարձավ Հայոց ցեղասպանության վերջին զոհն ու մերժողական քաղաքականության արդյունք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |