Հայոց ցեղասպանություն. Լոս-Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ բողոքի ցույց է անցել25 ապրիլի 2007 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Հայկական կազմակերպությունները երթ են կազմակերպել Հոլիվուդի փողոցներով` ի հիշատակ XX դարի առաջին` Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի: «Մենք հիշում ենք Ստամբուլում հայկական մտավորականության ներկայացուցիչների սպանությունը 1915 թվականի ապրիլի 24-ին»,- հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հայկ Հովսեփյանը: Նա հիշեցրեց, որ այդ սպանությունները դարձան Թուրքիայում հայերի հետապնդումների սկիզբը: «Մոտ 1,2 միլիոն հայ է սպանվել 1915 եւ 1918 թվականների միջեւ` Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Թուրքիան պնդում է, որ սպանությունները կառավարության կողմից կազմակերպված չեն եղել եւ չի համաձայնվում, որ ցեղասպանություն եղել է»,- ասել է նա: Լոս-Անջելեսի ոստիկանությունը պնդում է, որ մասնակիցների թիվը կազմում էր մոտ 1000 հոգի, սակայն, Հովսեփյանի կարծիքով, նրանց թիվը 2-3 անգամ նեծ էր: Թուրքական հյուպատոսարանի մոտ բողոքի ցույց է կազմակերպվել, որին մոտ 300 մարդ է մասնակցել: Լոս-Անջելեսի ոստիկանության մամլո քարտուղար Կարեն Սմիտի խոսքերով, ցույցը խաղաղ էր, չեն եղել ձերբակալություններ եւ ճանապարհային վթարներ, գրում է Los Angeles Times: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |