Սթիվեն Սպիլբերգը պայքար է սկսում աշխարհի բոլոր ցեղասպանությունների դեմ27 ապրիլի 2007 - 14:20 AMT PanARMENIAN.Net - «Սթիվեն Սպիլբերգի «Շոա» հիմնադրամն ընդլայնում է գործնեության շրջ: 52 հազար հարցազրույցներ վերցնելուց հետո հանրահայտ ռաժիսորն աննախադեպ ակցիա է նախաձեռնել այն մարդկանց պատմությունները հրատարակելու, ովքեր վերապրել են նացիստների հետապնդումները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Ակցիան անցնում է «Երբեք մի մոռացիր» ցեղասպանություններն ու հարստահարությունները կարգախոսի ներքո»,- գրում է USA TODAY-ը:«Այժմ մենք հարցնում ենք մեզ. Ինչպե՞ս մենք կարող ենք այս տեսակետը հասցնել ողջ աշխարհին»,- հարցնում է Սպիլբերգը: Շոայի (Հոլոքոստ` եբրայերենով) ղեկավարները բարեգործական ընդունելություն էին կազմակերպել, որին ներկա էին հարյուրավոր ազդեցիկ քաղաքական անձինք: «Մեր աշխատանքը Հոլոքոստի հարցով շարունակվում է: Մենք ծրագրում ենք միանալ այլ նման ակցիաների: Մեր պարտականությունն է պայքարել դաժանության եւ ռասիզմի ցանկացած դրսեւորման դեմ բոլոր հնարավոր միջոցներով, անկախ այն բանից, թե ովքեր են զոհերը»,- հայտրարել է Դուգլաս Գրինբերգը` Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից Հիմնադրամի ինստիտուտի գործադիր տնօրենը: Նա նշել է. որ Շոա խումբը քննարկումներ է սկսել Ռուանդայի եւ Կամբոջայի ցեղասպանությունների մասին ծրագրերի անցկացման համար, ինչպես նաեւ ռասայական խտրականությունների համատեքստում Հարավային Աֆրիկայի կյանքի մասին պատմությունների հավաքման համար: Մենք բոլորս պետք է հարգանքի տուրք մատուցենք նրանց, ովքեր տուժել են դաժանությունից եւ ռասիզմից ժամանակակից աշխարհում, լինի դա հրեա, հայ, կամբոջացի, Ռուանդայի կամ Դարֆուրի բնակիչ»,- ընդգծել է Գրինբերգը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է |