Ռուսաստանը պետք է առավել ակտիվ աջակցի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը10 մայիսի 2007 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտոնական դիվանագիտությունը պետք է ավելի շատ ջանքեր ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին հինգշաբթի Երեւանում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը:«Ռուսաստանի ներդրումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարող էր եւ ավելի լավ լինել: Մենք պետք է ճիշտ ընդունենք Ռուսաստանի հասցեին հնչող նախատինքները, քանի որ նա բավարար չի հետաքրքրվում հայ-թուրքական հարաբերություններով եւ կարող էր ավելի մեծ ջանքեր ներդնել, որպեսզի հարաբերությունները կառուցվեն սկզբունքային հիմքերով եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա գաղփարախոսական տարբերությունների բարեկարգման վրա»,- գտնում է Կ. Զատուլինը: Նրա խոսքերով, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը տվյալ համատեքստում բացարձակ սկզբունքային հարց է հանդիսանում, քանի որ անցյալի հարցերը այսօր չափազանց կարեւոր են: «Ռուսաստանը խորհրդարանական մակարդակով պաշտպանել ու հայտարարություն է ընդունել 1915 թվականի Հայոց ցեղասպանության դատապարման հարցով, սակայն ակտիվորեն չի աշխատում տվյալ ուղղությամբ, եթե չհաշվենք Ռուսաստանիւ հայ համայնքի ակտիվությունը»,- ասել է Կ. Զատուլինը: Սակայն, նրա կարծիքով, այսօրվա շրջափակման պայմաններում Ռուսաստանը կարող էր աջակցել Հայաստանին այնպիսի արդիական հարցերում, մասնավորապես, առեւտրական հարաբերությունների բարելավման անհրաժեշտության եւ Թուրքիայի տարածքով տարանցիկ ուղիների բարելավման մեջ: «Թուրքիան իրեն դրսեւորում է որպես վիրավորված երկիր, այն դեպքում երբ ուրիշները պետք է վիրավորվեն: Կարծում եմ, որ Ռուսաստանը կարող էր ազդել տվյալ հարցում Թուրքիայի վրա այնպիսի լծակների միջոցով, ինչպես ապրանքաշրջանառությունն ու տրանպորտային հարցերը»,- ասել է Կ. Զատուլինը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |