Ցեղասպանություն. ANCA-ն կոչ է անում հույներին եւ ասորիներին միանալ պատմական արդարության համար մղվող պայքարին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում ԱՄՆ հունական եւ ասորական համայնքներին միանալ պատմական արդարության համար մղվող պայքարին Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանությունների հարցում: Ինչպես հաղորդում է ANCA-ն, մայիսի 19-ը համայն աշխարհում նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր, որը սկսվեց Օսմանյան կայսրությունում եւ շարունակվեց քեմալիստական Թուրքիայում: «Հիշատակի այս օրը մենք միանում ենք ԱՄՆ հունական համայնքին եւ կոչ անում Թուրքիայի հանցագործությունների զոհերին աշխատել միասին, հասնելու համար այդ հանցագործությունների լիարժեք ճանաչմանն ու դատապարտմանը»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչված է Հունաստանի, Կիպրոսի, ԱՄՆ-ի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Ֆլորիդայի, Հարավային Կարոլինայի, Մասաչուսեթսի, Պենսիլվանիայի, Իլինոյսի եւ այլ նահանգների կողմից:



Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայում ոչնչացվել են շուրջ 2 միլիոն քրիստոնյաներ` հայեր, հույներ եւ ասորիներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---