Հունաստանի ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ Կիպրոսի խնդիրը կլուծվի 2008 թվականին

PanARMENIAN.Net - Հունաստանի եւ հունական Կիպրոսի միջեւ մերձավոր կապեր կան, սակայն կղզի պետությունունը Աթենքի պաշտպանության տակ չէ: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը: Նրա խոսքերով, Կիպրոսի խնդրի լուծում այս տարի չի կանխատեսվում: «Սակայն ես հուսով եմ, որ խնդիրը կլուծվի 2008 թվականին: Այն բանից հետո, երբ 2004 թվականին Կիպրոսի հույները հրաժարվեցին Քոֆի Անանի ծրագրից, Կիպրոսի խնդիրն այլեւս չի քննարկվել: Մենք աշխատում ենք վերամիավորման եւ կղզու վրա երկու համայնքների գոյակցության հաստատման ուղղությամբ»,-ընդգծել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը, գրում է թուրքական «Սթար» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---